Monday 4 December 2017

《Ոսկե սրինգ》փառատոն

《Հրեշտակներ》պարի դպրոցը մասնակցեց 《Ոսկե սրինգ》ամենամյա փառատոնին` կատարելով ողջույնի պարը։ Պարում էինք 《Երկվորյակների պարը》որին մասնակցում էին 《Հրեշտակներ》պարի դպրոցի բոլոր երկվորյակները։

Ելույթը հաջողված էր, իսկ ելույթի վերջում դպրոցը պարգևատրվեց պատվոգրով։

Դիտե՛ք մեր ֆոտոշարքը.

Sunday 7 May 2017

《Հրեշտակներ》պարի դպրոց

Բարի գալուստ 《Հրեշտակներ》պարի դպրոցի բլոգ։ Այստեղ կարող եք ծանոթանալ մեր գործունեությանը։ 《Հրեշտակներ》պարի դպրոցը հնգամյա կրթությամբ դպրոց է, որտեղ 3~13 տարեկան հրեշտակները ուսումնասիրում են դասական, հայկական ժողովրդական, տարբեր ազգերի և ժամանակակից ոճերի պարեր, ավարտելուց հետո տրվում է վկայական։
Ծանոթացե՛ք փոքրիկ հրեշտակների պարային գործունեությանը։

Saturday 4 February 2017

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՀԵՏ (մենահամերգ)

2017թ․-ի հունվարի 13-ին Angels պարի ստուդիան ունեցավ մենահամերգ <<Նարեկացի>> արվեստի միության համերգասրահում։ Ներկայացումը խորագրված էր՝ <<Սուրբ ծնունդը փոքրիկ հրեշտակների հետ>>։

Փոքրիկ հրեշտակները եռանդուն աշխատանք էին կատարել Սուրբ Ծննդյան ներկայացման երազանքը իրականություն դարձնելու համար։

Մենահամերգի ծրագրում Սուրբ ծննդյան պատմությունն էր, որը մեր փոքրիկ հրեշտակները փորձեցին առանց խոսքերի պատմել հանդիսատեսին։

Sunday 15 January 2017

Ելույթ մարմարյա սրահում

Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրի մարմարյա սրահում ելույթ ունեցավ Angels պարի ստուդիան։ Պարում էինք տիկնիկների պարը։

Ելույթ կենտրոնական գրադարանում

Angels-ը ելույթ ունեցավ Մալաթիա-Սեբաստիա  համայնքի կենտրոնական գրադարանում։ Փոքրիկ հրեշտակները զարմացրեցին և դրական լիցքեր պարգևեցին գրադարանի հյուրերին և աշխատակիցներին։

Ելույթ Առնո Բաբաջանյան համերգասրահում

 Երեխաների պաշտպանության տոնին Angels պարի ստուդիան ելույթ ունեցավ 《Առնո Բաբաջանյան》 համերգասրահում։ Ելույթը հաջողված էր, դիտե՛ք մեր ֆոտոշարքը։